ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով ներկայացված հայտերը

Քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով ներկայացված հայտերը
20.03.2015 | 16:21

Մարտի 20-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերում ներկայացված հայտերը։

Մրցութային հանձնաժողովի անդամ, փորձագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հասարակական կազմակերպությունների կողմից նշված թեմայով իրականացվող ծրագրերը։ «ՀԿ-ներն անմիջապես շփվում են հասարակության հետ, և այդ անմիջական կապն է, որ արժեքավոր է դարձնում ՀԿ-ների իրականացրած ծրագրերը։ Ես հույս ունեմ, որ Հայոց ցեղասպանության թեման կշարունակվի նաև մյուս տարիներին հայտարարվելիք դրամաշնորհային մրցույթներում»,- նշեց Սուրեն Մանուկյանը՝ ավելացնելով, որ դրամաշնորհային մրցույթներում Հայոց ցեղասպանությանն առնչվող ծրագրերի ընտրությունը կատարելիս հաշվի են առնվում այն առաջնահերթությունները, որոնք դրված են 100-րդ տարելիցի միջոցառումների տրամաբանության մեջ։ Կա մշակված ռազմավարություն, և ՀԿ-ները պետք է աջակցեն ու լրացնեն դրան։
Առջևում մյուս անվանակարգերում ներկայացված հայտերի քննարկումներն են, որից հետո մրցութային հանձնաժողովը կորոշի ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհների մրցույթի հաղթողներին։

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ